Pstik.am
Pstik.am-ը առցանց հարթակ է ,որտեղ ներկայացված են մանկական և նորածնային պարագաների լայն ընտրանի :Այստեղ կգտնեք մանկական կերակրաթոռների ,ճոճաթոռների, զբոսասայլակների ,ավտոնստատեղերի և այլ անհրաժեշտ իրերի բազմատեսակ բազմաոճ տեսականի:
Կարևորելով յուրաքանչյուր փոքրիկի անվտանգությունը և հարմարավետությունը ,ինչպես նաև ծնողների գոհունակությունը մենք ներկայացնում ենք միայն փորձված և բարձրորակ ապրանքատեսականի ` հասանելի և խելամիտ արժեքներով:
Գործելով օնլայն ձևաչափով ,մենք ընձեռնում ենք մայրիկներին հնարավորություն կատարելու առավել արագ և ապահով գնումներ` խնայելով ժամանակ ,գումար և նյարդեր :Չէ՞ որ փոքրիկի հետ անցկացրած ժամանակը այնքա՜ն կարևոր է:
Մեր բանիմաց և բարեհամբյուր աշխատակիցները կօգնեն ձեզ կատարել ճիշտ և խելամիտ ընտրություն : Պատվեր կարող եք գրանցել ինչպես Երևանից ,այնպես էլ Հայաստանի ցանկացած կետից և ստանալ ձեր առաքանին հաշված օրերի ընթացքում հենց ձեր տանը:
Քանի որ խոսքը վերաբերվում է փոքրիկներին ,ապա սա միայն վաճառքի մասին չէ ,այլ հոգատարության և մեծ նվիրվածության :Այդ մասին կփաստեն մեր բազմաթիվ հավատարիմ հաճախորդները,ովքեր մեզ վստահում են ավելի քան 7 տարի: